Ճիշտ կլիներ՝ այս ընտրությունը կազմակերպել ԱԺ-ում, որպեսզի մենք չունենանք ուղղորդված նշանակումներ (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը անդրադառնալով  Տեսալսողական մեդիայի մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթին՝ նշեց. «Ցանկանում եմ անդրադառնալ հանրային հեռարձակողի խորհրդին, որի անդամներին մրցույթային կարգով, բայց նշանակում է վարչապետը։ Ի վերջո մենք խորհրդարանական երկիր ենք և խորհրդարանը ներկայացնում է հանրության ավելի շատ շերտեր, քան վարչապետը։ Կարծում եմ՝ ճիշտ կլիներ այս ընտրության պրոցեսը կազմակերպել ԱԺ-ում կամ գոնե ԱԺ-ի կողմից ձևավորվող մրցութային հանձնաժողովի ընտրության կարգով։ Որպեսզի կրկին մենք չունենանք մի կենտրոնից, մի քաղաքական  դրդապատճառներով ուղղորդված նշանակումներ և մոտեցումներ»:

Մանրամասները՝ տեսանյութում