Մենք շատ ուշադիր ուսումնասիրել ենք այս կոնվեցիան և որոշ դրույթների մեջ վտանգներ ենք տեսնում (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը անդրադառնալով «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու հարցին՝ նշեց. «Եթե փոշմանում եմ, որ Հայաստանում չկա գնդակահարություն կամ կախաղան դա այն պարագայում, որը վերաբերում է մանկապիղծներին: Յուրաքանչյուր նորմալ մարդ համոզված է, որ մանկապիղծը տեղ չունի և իրավունք չունի առհասարակ ոչ մի ձևի»: Պատգամավորը նշեց, որ կոնվենցիան շատ ուշադիր ուսումնասիրել են, բայց դրա հետ մեկտեղ նշեց. «Մենք իրավունք չունենք նույնիսկ թույլ տալ, որ լինի ինչ-որ մի հնարավորություն, որ հանկարծ դպրոցներ մանկապղծության «պայքարի» դեմ մտնեն այն երևույթները  կամ այսպես կոչված ՀԿ-ները, որոնք կքարոզեն հենց հակառակը,-ասաց Արման Աբովյանը և հավելեց,-մենք շատ ուշադիր ուսումնասիրել ենք այս կոնվեցիան և տեսնում ենք որոշ դրույթների մեջ վտանգներ»:

Մանրամասները՝ տեսանյութում