«Բռնությունը պետք է մերժվի». ԲՀԿ-ն անընդունելի է համարում ԱԺ-ում տեղի ունեցած տհաճ միջադեպը (տեսանյութ)

Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Բացարձակապես անընդունելի համարելով հարցերը բռունցքներով և անձնական վիրավորանքներով լուծելու գործելաոճը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը խորհրդարանի իր գործընկերներին փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և կառուցողական աշխատանքի դաշտ վերադառնալու կոչ է անում: «Սա պետք է դաս լինի քաղաքական բոլոր ուժերի համար, և նման տհաճ միջադեպերը այլևս երբեք չպետք է կրկնվեն»,- նշված է ԲՀԿ-ի տարածած հայտարարության մեջ: