Լոս Անջելեսի շրջանային ղեկավարների խորհուրդն ապրիլը «Հայոց պատմության ամիս» է հռչակել
Լոս Անջելեսի շրջանային ղեկավարների խորհուրդը մարտի 31-ին կայացած հանդիպման շրջանակում ապրիլը «Հայոց պատմության ամիս» է հռչակել, հաղորդում է asbarez.com-ը:
Համապատասխան նախաձեռնությամբ են հանդես եկել Խորհրդի անդամներ Քեթրին Բարգերն ու Ջենիս Հանը: Վերջիններիս ներկայացրած առաջարկը ճանաչում է աշխարհում խոշորագույն հայ համայնքի հարուստ պատմությունն ու Լոս Անջելեսի զարգացման գործում ունեցած ահռելի ավանդը:
Ընդունված որոշումը նաև վերահաստատում է Շրջանային ղեկավարների խորհրդի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն և արդարության վերականգնմանն ուղղված աջակցությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Լոս Անջելեսի շրջանային ղեկավարների խորհուրդը 2017թ. ի վեր ապրիլը ,Հայոց պատմության ամիսե է հռչակում՝ այդպիսով պատվելով տեղի հայ համայնքի ունեցած ավանդը:
ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբն այս առնչությամբ իր երախտագիտությունն է հատնել Խորհրդին: