Կորոնավիրուսի համավարակի հենքին Ադրբեջանում 9 մարդ թունավորվել է էթիլ սպիրտից, որոնցից 4-ը մահացել են

Ադրբեջանում մարտի 21-31-ն «էթիլ սպիրտից թունավորում» ախտորոշմամբ կլինիկական բժշկական կենտրոնի թունաբանության բաժանմունք է ընդունվել 9 հիվանդ, որոնցից 4-ը մահացել Է:

Այս մասին հայտնել են Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորումից, գրում է minval.az-ը։

Առողջապահության նախարարության վերլուծական փորձաքննության կենտրոնը էթիլ սպիրտով թունավորման դեպքերի հարցով դիմել է քաղաքացիներին:

«Էթանոլի լուծույթը, որը վաճառվում է դեղատներում, խորհուրդ է տրվում օգտագործել միայն ախտահանիչ նպատակներով: Դրա օգտագործումը վտանգավոր և անթույլատրելի է»,- նշել են Կենտրոնում։

Worldometers.info կայքի տվյալներով՝ Ադրբեջանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 400 դեպք, 5 մարդ մահացել է:

Աղբյուրը՝ Թերթ.ամ