Ռոբերտ Քոչարյանի ցավակցական ուղերձը Պատրիկ Դևեջյանի մահվան առիթով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել՝ սփյուռքահայ նշանավոր քաղաքական և պետական գործիչ Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Երկրորդ Նախագահի գրասենյակը։
Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի արդյունաբերության նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը մահացել էր 75 տարեկանում՝ մարտի 29-ին՝ կորոնավիրուս վարակից։