Արցախ գործուղված մեր գործընկերներից որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդես եկավ հայտարարությամբ: Նա հիշեցրեց՝ ԱԺ-ն Արցախ դիտորդական առաքելություն իրականացնելու համար պատվիրակություն պիտի ուղարկեր: Վերջիններս թեստավորվել են, ռապիդ թեստերը երկու գործընկերոջ մոտ դրական պատասխան են ցույց տվել, ապա անցել են մյուս թեստը՝ կասկածը հերքելու համար:

«Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, գիշերը ինձ առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ այս կրկնակի թեստավորման արդյունքները եղել են բացասական, բարեբախտաբար, մեր որևէ գործընկերոջ մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, այսինքն՝ հերքվել են կասկածները»,- ասաց նա: