Մակրոնը հորդորել է «չարբենալ» Իտալիային Ռուսաստանի օգնությունից. ՌԻԱ Նովոստի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է Ռուսաստանից և Չինաստանից ստացված օգնությունը կորոնավիրուսի համաճարակից տառապող Իտալիաի համար, և կոչ է արել դրանից «չարբենալ»:

Մակրոնը վրդովված է, որ Իտալիայում մեծ ուշադրություն է դարձվում Մոսկվայի և Պեկինի օգնությանը:

«Ինչո՞ւ չասենք, որ Ֆրանսիան և Գերմանիան երկու միլիոն դիմակ և տասնյակ հազարավոր խալաթներ է առաքել Իտալիա»,- քաղաքական գործիչը դժգոհել է France24 հեռուստաալիքի եթերում:

Նա խոստովանել է, որ այդ օգնությունը բավարար չէ, բայց միևնույն ժամանակ խոստացել է շարունակել աջակցությունը Իտալիայի իշխանություններին և ժողովրդին:

«Մենք չպետք է հարբենք այն ամենից, ինչ ասում են մեր միջազգային գործընկերներն ու մրցակիցները», – ավելացրել է Մակրոնը:

Անցած շաբաթվա վերջից Ռուսաստանից 15 ինքնաթիռ Իտալիա է ժամանել՝ տանելով մոտ հարյուր ռուս ռազմական վիրուսաբաններ և համաճարակաբաններ, կորոնավիրուսի դեմ պայքարի ութ բժշկական և բուժքույրական խմբեր, ինչպես նաև ախտորոշման և ախտահանման միջոցների սարքավորումներ: Ռուս ռազմական փորձագետները չորեքշաբթի ժամանել են համաճարակից առավել տուժած Բերգամո քաղաք: Մարտի 1-24-ը այստեղ բնակիչների շրջանում գրանցվել է չորս անգամ ավելի շատ մահ, քան նախորդ տասը տարվա նույն ժամանակահատվածում:

COVID-19 համաճարակը, որի առաջին դեպքերը գրանցվել են Չինաստանի Ուհան քաղաքում անցած տարվա վերջին, ընդգրկել է 177 երկիր: ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակվել է ավելի քան 732 հազար մարդ, մահացել է ավելի քան 34,6 հազարը, ապաքինվել է մոտ 155 հազարը:

Կորոնավիրուսի հետ կապված ամենաբարդ իրավիճակը ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում և եվրոպական մի շարք երկրներում է: Չինաստանում, որտեղ սկսվել է COVID- 19-ի տարածումը, հաղորդվել է համաճարակի ավարտի մասին:

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարալված 1836 հիվանդ, մահացել է ինը մարդ, 64-ը`առողջացել: