Ձեր սանձարձակությունների ՀԴՄ-ն խփելու է ժողովուրդը
Քիչ առաջ բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին։ Ուժային կառույցները ամբողջությամբ խամաճիկ են դարձել Նիկոլ Փաշինյանի ձեռքերում։
Անիրավ, շինծու պատրվակներով մարդկանց ազատությունների և արժանապատվության ոտնահարումները սովորական լինել չեն կարող։
Յուրաքանչուր նման դեպք վկայում է երկրում ստեղծված խորը ճգնաժամի մասին: Իշխող վարչախումբը վերածվում է պետական կառույցները ուզուրպացնող խունտայի, որն իր գործողություններով երկրում վախի մթնոլորտ է փորձում ստեղծել։
Ուզում եմ, որ ականջներիդ օղ անեք. պատասխան եք տալու ձեր գործած ամեն ապօրինության համար, Սահմանադրությունը ոտնահարելու ամեն դեպքի համար, մարդկանց ու երկրի ճակատագրի հետ խաղալու համար։
Շատ մոտ է ձեր արարքների համար հաշիվ տալու ժամանակը, ու այդ հաշիվը արդարացիորեն փակելու եք դուք անձամբ՝ օրենքների ողջ խստությամբ։
Ձեր սանձարձակությունների ՀԴՄ-ն խփելու է ժողովուրդը։
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից
Քիչ առաջ բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին։ Ուժային կառույցները ամբողջությամբ խամաճիկ են դարձել Նիկոլ Փաշինյանի…
Опубликовано Armen Ashotyan Вторник, 4 февраля 2020 г.