Ինչն է լավ և ինչն է վատ մեր երկրում

Խորհրդային Միության դպրոցների ցածր դասարաններում պարտադիր անցնում էին Վլ. Մայակովսկու «Ինչն է լավ և ինչն է վատ» (Что такое хорошо и что такое плохо) մանկական ստեղծագործությունը: Այսօրվա երեխաներից և երիտասարդներից շատերը երևի չգիտեն էլ, որ նման ստեղծագործություն գոյություն ունի: Ճիշտն ասած այս ստեղծագործությունը հիշեցի, որովհետև վերջին շրջանում որոշ մարդիկ ինձ հարցնում են, թե ինչու եմ սկսել քննադատել նոր իշխանություններին: Իմ պատասխանը միշտ նույնն է. բոլոր ժամանակներում ես լավին լավ եմ ասել, վատին՝ վատ (Իհարկե խոսքն իմ ընկալման մասին է: Ամենևին հակված չեմ մտածել, որ ես վերջին ատյանի ճշմարտությունն եմ):

Հիմա փորձեմ բացատրել միտքս

Լավ է, որ նոր իշխանությունների օրոք համակարգված կոռուպցիա չկա։

Վատ է, որ այս իշխանությունների օրոք ոչ մի համակարգված բան չկա։

Լավ է, որ այս իշխանությունները ողջ Հայաստանում ասֆալտը ոչ թե ուտում են, այլ՝ փռում:

Վատ է, որ բացի ասֆալտ փռելուց նաև ասֆալտին են փռում։

Լավ է, որ իշխանության մեջ կան շատ երիտասարդներ։

Վատ է, որ երիտասարդներից մի մասը շատ շուտ «բիձայացել է», և իրենց թվում է, որ «ամեն ինչ գիտեն»։

Լավ է, որ այս իշխանությունը ուզում է փոխել փտած դատական համակարգը։

Վատ է, որ փտած համակարգի դեմ աշխատում են փտած մեթոդներով:

Լավ է, որ պաշտոնյաներին փորձում է խրախուսել և պարգևատրել։

Վատ է, որ դա անում է թաքուն։

Լավ է, որ տասնյակ միլիարդներով ավելի հարկեր է հավաքագրել։

Վատ է, որ չի կարողանում (չգիտի) այդ գումարները էֆեկտիվ ներդնել։

Լավ է, որ այս իշխանությունն իրոք ընտրվել է ժողովրդի մեծամասնությանը կողմից։

Վատ է, որ իշխանության ներկայացուցիչը խոսում է ողջ ժողովրդի անունից։

Լավ է, որ ներդնում են սպանդանոցներ և բալային համակարգ։

Վատ է, որ այդ ամենը ներդնում են ափալ-թափալ՝ չմտածված։

Լավ է, որ քաղաքում էլ չենք հանդիպում իշխանության սիրելի օլիգարխներին։

Վատ է, որ հանդիպում ենք իշխանության սիրելի խոշոր գործարարներին։

Լավ է, որ կենդանի հիշեցնող «ջիփազգիները» վերացել են

Վատ է, որ «ջիփազգիներին» փոխարինել են կենդանի հիշեցնող «օփելազգիները»

Կարծում եմ այս շարքը դեռ կարող եք շարունակել ինքներդ։

Քաղաքագետ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Խորհրդային Միության դպրոցների ցածր դասարաններում պարտադիր անցնում էին Վլ. Մայակովսկու «Ինչն է լավ և ինչն է վատ» (Что…

Опубликовано Քոչարյան Կարեն Вторник, 4 февраля 2020 г.