Երկու օրից կմեկնարկեն մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները
Սիլվա Կապուտիկյան․ բանաստեղծ, հասարակական գործիչ, հրապարակախոս, ակադեմիկոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ։ Ծնվել է 1919թ․ հունվարի 20-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1941թ․), ապա Գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտի բարձրագույն կուրսերը։
ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ, Ս. թ. հունվարի 20-ին կմեկնարկեն մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները:
ՀՀ մշակույթի նախարարության, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին, ժամը 13:00-ին կկազմակերպվի այցելություն բանաստեղծուհու շիրմին՝ Կոմիտասի անվան պանթեոն:
Ս. թ. հունվարի 22-ին, ժամը 15:00-ին Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի կունենա գրական-գեղարվեստական հանդիսություն, որի ընթացքում կմարվեն Ս. Կապուտիկյանի հոբելյանի առթիվ թողարկված նամականիշերը, ինչպես նաև կներկայացվի «Մեղուները» խորագրով պատկերագիրքը:
Սիլվա Կապուտիկյան