Նեթանյահուն ցրել է Իսրայելի ռազմական կաբինետը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ ռազմական կաբինետը, որը ստեղծվել է հոկտեմբերի 11-ին՝ ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահ»-ի դեմ ռազմական արշավները կառավարելու համար, պաշտոնապես լուծարվել է: Այս մասին գրում է The Guardian-ը:
Նեթանյահուն մանրամասնել է, որ ռազմական կաբինետի ստեղծումը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Բենի Գանցի հետ կոալիցիոն համաձայնագրի մի մասն էր, բայց նրա հրաժարականից հետո այն այլևս չի լինի:
«Գանցի հեռանալուց հետո այն այլևս չի լինի»,- հավելել է վարչապետը։