«Խաղաղության երկրորդ գագաթնաժողովին» կհրավիրվի Ռուսաստանը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինայի հարցով հաջորդ միջազգային համաժողովը պետք է հանգեցնի նրան, որ գագաթնաժողովին հրավիրվի նաև Ռուսաստանը։ Այս մասին ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է «vesti.ru»-ն։
Նա նշել է, որ վաղ թե ուշ անհրաժեշտ կլինի խոսել Ռուսաստանի հետ։
«Իհարկե, մենք հիանալի հասկանում ենք, որ կգա այն պահը, երբ անհրաժեշտ կլինի խոսել Ռուսաստանի հետ»,- ընդգծել է Կուլեբան՝ նշելով, որ Արևմուտքի և գլոբալ հարավի դիրքորոշումները տարբերվում են։