Ինչո՞ւ Դաշնակցությունը չի պահանջում Փաշինյանի հրաժարականը (տեսանյութ)
Մեկ ու կես տարի առաջ Դաշնակցությունը հայտարարեց, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ ի շահ մեր երկրի։
Սակայն հետհեղափոխական մեկ ու կես տարում շատ ջրեր հոսեցին։ Դեռ ամիսներ առաջ դաշնակցականները զգուշացրին ու դեղին քարտ ցույց տվեցին իշխանություններին, շեշտելով` վարվող քաղաքականությունը համահունչ չէ երկրի մարտահրավերներին և ժողովրդի սպասումներին: Նաև լրջանալու կոչ արեցին, ասելով`սթափվելու պահն է:
Սակայն նախկին արատավոր բարքերի դեմ պայքարի խոստմամբ իշխանության եկածներն իրենք են օրեցօր խրվում արատավոր բարքերի մեջ, և խրվում են ավելի «արհեստավարժորեն»` նոր ու ժամանակակից մեթոդներով:
Ի՞նչ իրավիճակ է այսօր` հետհեղափոխական Հայաստանում: Ո՞րն է այսօր Դաշնակցության գնահատականը:
Ներհայաստանյան իրողությունների շուրջ «Մենք» հաղորդման եթերում զրուցեցինք ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում