Աղանդի հովիվը ծեծել է իր 21 տարեկան դստերը` դեղը չխմելու, հավաքներին սուրբ հոգի չընդունելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հիշում եք, կառավարության 2019թ. նոյեմբերի 14-ի նիստի ավարտին մոտ հայտնեց ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը տված իր հանձնարարականի մասին: Փաշինյանն իր խոսքում մասնավորապես ասաց հետևյալը.

«Ազգային անվտանգության ծառայությանը, առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ` պարզել որոշ շրջանակների և Սատանայի համագործակցության ձևերը և ուղիները, ծիծաղում եմ, բայց, իրոք, եթե կա պնդում, պետք է, ի վերջո, դա պարզվի, չէ՞, ազգային անվտանգության խնդիր ա…»:

Վարչապետը նաև հանդես եկավ բոլորին ուղղված կոչով. «Շատ լավ, և ովքեր տեղեկություններ ունեն, կոչ եմ անում Ազգային անվտանգության ծառայությանը դիմել»:

Ահա և հրապարակայնորեն դիմում եմ ՀՀ ԱԱԾ-ին և միաժամանակ հայտարարում, որ վերջինիս արձագանքից պարզ կլինի` ԱԱԾ-ն, արդյոք, կատարո՞ւմ է վարչապետի հանձնարարականը, թե անտարբեր է Փաշինյանի ասած համագործակցության նկատմամբ և իր անգործությամբ նպաստում է այդ համագործակցությանը: Ազգային անվտանգության ծառայության ուշադրությանն եմ ներկայացնում «Միացյալ երիտասարդական լիգա» (Miacyal Eritasardakan Liga) կազմակերպության ֆեյսբուքյան էջի հետևյալ գրառումը.

«Աղանդի հովիվը ծեծել է իր 21 տարեկան դստերը հավաքներին սուրբ հոգի չնդունելու համար:

Սիրելի հայրենակիցներ, մեկ ամիս է ինչ մեզ դիմել է Պենտեկոստե աղանդավորական կազմակերպության հովիվի աղջկա ընկերուհին, ով օգնություն էր խնդրում մեզանից։ Բանը նրանում էր, որ աղջիկը, ով 21 տարեկան է, փախել էր իր հայրական տանից և դիմել ոստիկանություն, որ իր ծնողները ծեծի են ենթարկել իրեն։

Միացյալ Երիտասարդական Լիգան կապ հաստատեց աղջկա հետ, վերջինս ներկայացրեց դեպքը։ Ըստ հովիվ կոչվածի դստեր խոսքերի մոտ 2 տարի է ինչ նա ծեծի է ենթարկվել ծնողների կողմից նրա համար, որ չի ցանկացել մասնակցի իրենց աղանդավորական հավաքներին, ըստ դստեր խոսքերի, հավաքների ժամանակ մասնակիցներին ինչ որ դեղ են տալիս, որից հետո այդ աղանդի հետևորդները անգիտակից վիճակում են հայտնվում, դեղը նրա համար է, որ իբրև սուրբ հոգի ընդունեն։

Խնդիրը կայանում է նրանում, որ մենք ժամանակին, շուրջ 5 տարի առաջ բարձրաձայնել էինք այս աղանդի գործունեության մասին, որից հետո այն դեռևս գործում է։

Ըստ 21-ամյա աղջկա, իրեն ծեծի են ենթարկել նրա համար, որ նա չի խմել այդ դեղը, չի ընդունել սուրբ հոգի, որից հետո իբրև դիվահար բարձրացրել են տանիք և հարձակվել վրան։

Մենք կապ հաստատեցինք նաև աղանդի հովիվ ծնողների հետ, հասկացանք այն, որ ըստ ամենայնի ամբողջությամբ իրականությանը համապատասխանում է աղջկա նկարագրածը։

Ըստ աղջկա, անգամ տարիներ առաջ իրենց աղանդում Ռոզա անունով աղջիկ իբրև դիվահար եղած նետվել և ինքնասպան է եղել։

Մենք ժամանակին բարձրաձայնեցինք այդ աղանդի հետ կապված ևս մեկ զահրուրելի դեպք, որ աղանդի ղեկավար Նինել Մովսիսյանի կողմից որդեգրված երեխան, ով ունի առողջական խնդիրներ, շահագործվում է։ Ըստ հովիվի դստեր այդ աղջիկը իրենց գան սպասավորն է Անունը Անահիտ։

Դիմում ենք ՀՀ ԱԱԾ և Ոստիկանության պետերին, խնդրում ենք ուսումնասիրել վերը նշված աղանդի գործունեությունը, այդ դեղերի իսկությունը և եթդ ամբողջը իրականություն է, ապա անհապազ դադարեցնել այդ աղանդի գործունեությունը և ենթարկել պատասխանատվության բոլոր մեղավորներին։

Դիմում ենք նաև ՀՀ արդարադատության նախարարին, որ պարզի, թե ինչ հանգամանքներում է ապրել ու ապրում Խարբերդի մանկատնից որդեգրված երեխան, արդյոք կա շահագործում, թե ոչ»։

Ինչպես ակնհայտ է, խոսքը երիտասարդ աղջկա նկատմամբ ծեծի, բռնության, նրան ինչ-որ դեղի ընդունում պարտադրելու փորձի (ամենայն հավանականությամբ` հոգեներգործուն), աղանդի այլ անդամներին այդ դեղը տալու, նախկինում հիշյալ աղանդի անդամներից մեկի կողմից` Ռոզա անունով, իբրև դիվահար եղած, կատարած ինքնասպանության, ՀՀ իրավապահ մարմինների կողմից հիշյալ աղանդի գործունեության վերաբերյալ «Միացյալ երիտասարդական լիգա» կազմակերպության շուրջ 5 տարի առաջվա ահազանգն անտեսելու և այլնի մասին է: Բնականաբար, հետաքրքիր է նաև, թե ո՞ւր են չքվել Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքար հռչակած, Սորոսի հիմնադրամի և այլ կազմակերպությունների դրամաշնորհներով գործող հասարակական կազմակերպությունները: Այս դեպքի առնչությամբ նրանց անգործությունը հերթական վկայությունր չէ՞, թե այդ ՀԿ-ներև իրականում ինչ նպատակներ են հետապնդում…

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահներ Սևակ Հովհաննիսյանը և Դանիել Պետրոսյանն դեռ 2014թ. մարտի 18-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել էին, որ «Պենտեկոստե» անունը կրող աղանդավորական շարժման հոգևոր հովիվը կին է՝ Նինել Մովսիսյանը: Դանիել Պետրոսյանն իր հերթին ասել էր, որ «Պենտեկոստե» թարգմանաբար նշանակում է հոգեգալստականներ, որոնք, հավանաբար, նույն հոգեգալստականներից պոկված ճյուղ են:

«Նրանց հավաքատեղին Էրեբունի համայնքում է գտնվում,- տեղեկացրել էր Դանիել Պետրոսյանը:- Նրանք շաբաթական մի քանի անգամ հավաքներ են կազմակերպում, որոնց ընթացքում մեծ պարկեր են դնում բեմի վրա, եւ մարդիկ իրենց ոսկեղենն են նվիրաբերում նրանց»:

Դանիել Պետրոսյանը նշել էր նաև, որ վերոնշյալ աղանդում անչափահասները մեծ թիվ են կազմում, ապա հավաստել, որ մի անչափահասի, որ որոշել է աղանդի հավաքներին այլևս չմասնակցել, 3 օր ստիպել են սրբապատկերներով սենյակում փակված մնալ` Սատանան միջից դուրս հանելու համար, ինչի հետևանքով երեխան հոգեկան խանգարում է ստացել:

Հոգեգալստական կամ Պենտեկոստեական շարժումը սկիզբ է առել ամերիկյան մայրցամաքում, 1900թ. դեկտեմբերի 31-ին: Նրանց բնորոշ է էքստատիկ, գրգռված, հուզական վիճակում (էկզալտացիա) անհասկանալի լեզվախոսությունը, հաճախ անիմաստ, անկապ հնչյունների արտաբերումը` գլոսսոլալիա: Այս հուզավառության վիճակում` պայմանավորված աղանդի ծիսական համակարգով, դրանում գտնվող աղանդի անդամների բանականությունը «վերանում է», որպեսզի նա դառնա անկառավարելի, համարվում է, որ միայն այդ դեպքում է հնարավոր, որ Աստված իր նշանը դնի տվյալ անձի վրա: Սակայն, մտահափշտակության մեջ ընկնելով ու սկսելով անսովոր արտաբերություններ, նրանք չեն գիտակցում, որ դրանք ոչ թե Աստծո կամ Սուրբ Հոգու թելադրանքն են, այլ Սատանայի կամ նրա արբանյակ դևերի: Տաթևացին «Գիրք հարցմանցում» նշել է մի քանի միջոցներ, որոնցով Նեռը վերջին ժամանակներում մարդկանց պետք է մոլորեցնի, դրանց թվում նա նշել է լեզվախոսության մասին. «և չար հոգիով խոսել պիտի տա այլ և այլ լեզուներ»:

Արթուր Հովհաննիսյան