Այժմ մենք պետք է մտածենք Հայաստանի և Ադրբեջանի ապագայի մասին. Լուկաշենկո
Հետխորհրդային տարածքն ապրում է բարդ ժամանակաշրջան, որը նշանավորվեց հակամարտություններով, այդ թվում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպման ժամանակ՝ հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
«Հուսով եմ, որ Մինսկում ռազմաքաղաքական կազմակերպության շրջանակներում այս միջոցառումը կնպաստի ՀԱՊԿ անդամների պաշտպանության և անվտանգության համար մեր ջանքերի ամրապնդմանը»,- կարծում է նա։
Լուկաշենկոն հիշեցրել է, որ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում հնարավոր եղավ կարգավորել Դուշանբեի և Բիշքեկի միջև հակամարտությունը, այժմ պետք է մտածեն Հայաստանի և Ադրբեջանի ապագայի մասին, «ինչպես դասավորել այնտեղ երկու պետությունների կյանքը»։
Բելառուսի ղեկավարը հավելել է, որ հետխորհրդային տարածքում խնդիրները կուտակվել ոչ մեկ կամ երկու տարում։