Թաթուլ Պետրոսյանի և Անդրանիկ Թևանյանի ավագանու մանդատները փոխանցվել են Աննա Ավետիսյանին և Արշակ Սարգսյանին. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու 2 անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 2 արձանագրություն։ Դրանք քննարկվել են նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում։

Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, Երևանի ավագանու անդամներ Թաթուլ Պետրոսյանի և Անդրանիկ Թևանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են և մանդատները փոխանցվել են «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Աննա Ռաֆիկի Ավետիսյանին և Արշակ Աշոտի Սարգսյանին։