Պապիկյանը և գեներալ-մայոր Դանիել Լասիկան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հարցը
Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը:
ՊՆ-ից հայտնում են, որ քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: