Խերսոնյան ուղղությամբ իրավիճակը փոխվում է Կիևի համար տհաճ կերպով․ Ալեքսեյ Արեստովիչ

Խերսոնյան ուղղությամբ իրավիճակը փոխվում է Կիևի համար տհաճ կերպով։ Այս մասին լրագրող Մարկ Ֆեյգինի YouTube-յան ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

«Հիմա մենք շարժվում ենք Խերսոնյան ուղղությամբ. այնտեղ (իրավիճակը) փոխվում է մեզ համար տհաճ կերպով։ Լրացուցիչ տեղակայվել են մոտ վեց գումարտակային-մարտավարական խմբեր, ընդհանուր առմամբ դրանք այնտեղ արդեն 30-ն են կամ ավելի քան 30-ը։ Սա հսկայական ռազմական ուժ է, որը հենց այնպես ջարդելը շատ ու շատ դժվար կլինի։ Մյուս կողմից՝ այնտեղ մեր հրետանին է ուրախացնում։ Այնտեղ այնքան զորք կա, որ դժվար է վրիպել»,- ասել է նա։