ՆԱՏՕ-ն ու Արևմուտքը որտեղ «քիթները խոթեցին», այդ երկրները կամ կործանվեցին, կամ մասնատվեցին
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՆԱՏՕ-ն ու Արևմուտքը որտեղ «քիթները խոթեցին», այդ երկրները կամ կործանվեցին, կամ մասնատվեցին։
Հայաստանի պաշտոնական քարոզչությունը վաղուց հակապետական է, հակասում է հայ-ռուսական դաշնակցային շահերին ու ծառայում է թուրք-նատօական շահերին։
Ժամանակին Նավալնիին եթեր տվեցին, ՀԱՊԿ-ին ինչ ասես ասեցին, հիմա էլ քարոզում են ՌԴ-ի ու Պուտինի պարտությունը ՆԱՏՕ-ի դեմ պայքարում։
Դուք ուղեղ ունե՞ք։
Հասկանո՞ւմ եք, որ ՌԴ-ի անհաջողության դեպքում դիմավորելու եք թուրքերին, ու ոչ մի Արևմուտք ձեզ չի գալու փրկի։
Հայաստանի ու Արցախի ճակատագիրը որոշվում է նաև ՌԴ-ՆԱՏՕ հակամարտության ժամանակ Ուկրաինայում։
Կրկնում եմ՝ ՌԴ-ի անհաջողությունն ու պարտությունն ուղիղ ճանապարհ է լինելու Հայաստանի վիլայեթացման համար, այ կապիտուլյանտ անմեղսունակներ։
Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն որտեղ «քիթները խոթեցին», այդ երկրները կամ կործանվեցին, կամ մասնատվեցին։
Միշտ հիշեք. ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի «բայրաքթարներն» են հազարավոր հայորդիների սպանել, իսկ «ձեր սիրելի» Ոպկրաինան էլ Արցախի հարցում միշտ ունեցել է ադրբեջանամետ դիրքորոշում։
Արցախի հարցում Ուկրաինայի ու Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները նույնական են՝ պրոադրբեջանական»։