Թեհրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Երևանի և Բաքվի հետ

Թեհրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Երևանի և Բաքվի հետ՝ նպաստելու խնդիրների և տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

Իրանցի նախարարն ընդգծել է Թեհրանի հստակ դիրքորոշումը տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության և սահմանների անընդունելիության վերաբերյալ։