Ադրբեջանն իր սադրանքի հետևանքով վնասներ է կրել․ ունեն երեք վիրավոր

Ադրբեջանի սադրանքի հետևանքով վնասներ է կրել հենց թշնամին։ Այդ երկրի ՊՆ-ն հայտարարություն է տարածել 3 վիրավոր ունենալու մասին, վիրավորում են ստացել Ռաշադ Ամանուլաևը, Ռուհիդ Ռահիմզադեն և Ռավան Ջավադովը, գրում է «Փաստինֆ»-ն։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, և որ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: