Արևմուտքում Պուտինի և Սի Ծինփինի բանակցություններում տագնապի ազդանշան են տեսնում
Պեկինը մտադիր է շարունակել անվերապահ աջակցությունը Ուկրաինայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կուրսին, գրում է գերմանական Handelsblatt թերթի մեկնաբան Դանա Հայդեն։
Նրա կարծիքով, Սամարղանդում ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի ղեկավարի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը, որի ժամանակ նրանք հայտարարեցին համաշխարհային հարթակում միասնական ճակատի մասին, տագնապալի ազդանշան է ուղարկում Արևմուտքին։
«Պուտինն ու Սի Ծինփինը վստահեցրել են միմյանց փոխադարձ նվիրվածության մեջ, Սին Պուտինին անվանել է «հին ընկեր»: Սա նշանակում է, որ Պեկինը մտադիր է շարունակել անվերապահորեն աջակցել Պուտինի կուրսին», – ասել է Հայդեն:
Մեկնաբանը կարծում է, որ ուկրաինական իրադարձությունները գնահատելիս Սի Ծինփինը կենտրոնանում է ոչ թե արևմտյան լրատվամիջոցների վրա, այլ ինքն է եզրակացություններ անում։
«Թվում է, թե Սին պարզապես չի վստահում արևմտյան լրատվամիջոցներին»,- ասվում է հրապարակման մեջ։