Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանում. Քյարամյան

Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանում. քննությունը այդ առումով շարունակվում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Գեղարքունիքի մարզում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

«Մեկը ուղիղ ճանապարհը թիրախավորելու արդյունքում է զոհվել: Այո, ունենք նաև դեպք, որ շտապօգնության մեքենան է թիրախավորվել»,-ասաց նա:

Նրա խոսքով, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ նախաձեռնելու և միջազգային մարդասիրական մի շարք էական խախտումներ թույլ տարու հետ կապված քրգործեր են հարուցվել. Քրեական գործեր են հարուցվել նաև դիակապտության հոդվածով:

«Քննություն է իրականացվում և այս պահին Գեղարքունիքում, Սյունիքում, Վայոց Ձորում քննչական տարբեր խմբեր են փորձագետների հետ միասին աշխատում: Առաջնային նպատակը զննություններով ֆիքսելն է քաղաքացիական ենթակառուցվածքներին, օբյեկտներին հասցված վնասը: Բազմաթիվ քաղաքացիական շենքեր են վնասվել: Մեր խնդիրն է նաև այդ վնասները ֆիքսել, հստակեցնել, հետագայում նաև ապրանքագիտական փորձաքննությունների միջոցով պարզել նյութական վնասի ընդհանուր արժեքը: Այս պահին քննչական խմբերը այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարում»,-ասաց նա: