Արցախում վիրավորված զինծառայողներից մի քանիսին վիրահատել են, մի մասին՝ տեղափոխել Երևան

Թշնամու ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողները հիմնականում բեկորային վնասվածքներ են ստացել՝ ԱԹՍ-ի հարվածների հետևանքով։Նրանցից մի քանիսը վիրահատվել են, մի քանիսին էլ Երևան են տեղափոխել։ Այս մասին հայտնել են Արցախի առողջապահության նախարարության լրատվական բաժնից։

«Վիրավորների թիվը 19-ն է, նրանցից երկուսը ծանր վիճակում են, մեկ զինծառայողի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Վիրավորում ստացած մյուս զինծառայողների վիճակը միջին և թեթև ծանրության է»։

Հիշեցնենք`օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։