Հրդեհ է բռնկվել Կարմիր Շուկա համայնքի տարածքում

Հուլիսի 22-ին ժամը 13:36-ին Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության 911 ահազանման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ այրվում է չոր խոտատարածք:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ժամը 13:37-ին Կարմիր Շուկա համայնքում տեղակայված  հրշեջ-փրկարար ջոկից  մեկ  մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր : Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:10-ին, մարվել` ժամը 14:30-ին:
Հրդեհի հետևանքով այրվել է  մոտ 3 հա  չոր  խոտատարածք և հնձած դաշտ:

Դեպքի առթիվ ստուգում  է  իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը: