Զորամիավորումներում անցկացվում են մարտավարաշարային պարապմունքներ
Օգոստոսի 19-ին զորամիավորումների ենթակա զորամասերում մեկնարկել են 2-րդ կիսամյակի ուսումնական փուլի մարտավարաշարային պարապմունքները։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, նախապատրաստական աշխատանքներն ստուգելու, մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների ծրագրով նախատեսված միջոցառումների անցկացումը ճիշտ կազմակերպելու և օգնություն ցուցաբերելու նպատակով զորամիավորումների հրամանատարների տեղակալների, ծառայությունների պետերի գլխավորությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր: