Որտե՞ղ են հող ազատագրած հայ գեներալները, հրամանատարները, ինչո՞ւ չեն բռնում հողատուի ձեռքը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանն է։

Ներսից Փաշինյանն է սպառնում պատերազմով, դրսից՝ Ալիևը։

Փաշինյանն ասում է՝ եթե չիրականացնենք «խաղաղության օրակարգը»` կլինի պատերազմ, բայց հետն է ավելացնում` «խաղաղության օրակարգն» էլ շատ ցավոտ ճանապարհ է ու չկա երաշխիք, որ չի լինի պատերազմ:

Ալիևն էլ սպառնում է, ասելով՝ եթե Հայաստանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, իրենք կգնան կոնկրետ քայլերի։ Ու թափահարում է բռունցքը, հիշեցնելով՝ «երկաթե բռունցքը կա»:

Փաշինյանն ու Ալիևը գործում են շատ սինխրոն։ Երկուսի նպատակն էլ կարծես նույնն է՝ պատերազմով շանտաժի ենթարկել հայ ժողովրդին ու տանել հերթական հայրենազրկման:

Մանրամասները՝ տեսանյութում