Երևանում առավոտյան սկսած անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 277 քաղաքացի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում առավոտյան սկսած անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 277 քաղաքացի։

Ոստիկանությունից  հայտնում են, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել։