Եթե այդ խոսքերի համար քր․ գործեր են հարուցում և մարդուն ձերբակալում, ապա մեր ժողովրդի գիտակից մասին հիշեցնեմ, այսօրվա վարչապետ կոչեցյալի 2008թ․ խոսքերը․ իրավապաշտպան

ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ

Բռնապետիկի անմիջական ցուցումով, նրա գրպանային աած-ն գործ է թխել և ձերբակալել ռեժիսոր, թունդ ընդդիմադիր հայացքներ ունեցող Արմեն Գրիգորյանին։ Նայեցի այդ ողորմելի աած-ի տարածած նյութը։ Դիմակավորված չեկիստները Արմեն Գրիգորյանի ձեռքերը ոլորած, ցուցադրաբար նրան տանում էին, կարծես ձերբակալել էին վտանգավոր օտար գործակալի, կամ ահաբեկիչի։ Լսեցի նաև Արմեն Գրիգորյանի զայրացած խոսքը, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել։ Արմեն Գրիգորյանի խոսքը խիստ վրդովված, իրեն կորցրած մարդու խոսք է, ով ահավոր անհանգստացած է հայրենիքի ճակատագրով։

Եթե այդ խոսքերի համար Հայաստանի իրավապահ կոչվող, վարչապետի գրպանային կառույցները քր․ գործեր են հարուցում և մարդուն ձերբակալում, ապա մեր ժողովրդի գիտակից մասին հիշեցնեմ, այսօրվա վարչապետ կոչեցյալի 2008թ․ խոսքերը․ «Ազատվենք ղարաբաղցի տականքներից»։ Հիշեցնեմ, որ չնայած այդ խոսքերին, զավթելով իշխանությունը, բռնապետիկ-վարչապետն ինքն իրեն արդարացրեց։

Այսպիսով, բազմաթիվ քաղբանտարկյալների թվին ավելացան Ավետիք Չալաբյանը, հերթական թխված գործով Իգոր Խաչատուրովը և Արմեն Գրիգորյանը։

 

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից