ՀՀ փոխվարչապետը և ԱՄՀ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ տնտեսության կայունությանը վերաբերող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումների ֆոնին Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կառավարության ջանքերը և հնարավոր միջոցառումները:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև առանցքային ոլորտներում Կառավարության նախանշած բարեփոխումների շուրջ: