Ռուսական ավիացիան օդային գերակայություն է հաստատել Ուկրաինայի ողջ տարածքում․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուս զինվորականները օդային գերակայություն են հաստատել Ուկրաինայի ողջ տարածքում։
«Ռուսական ավիացիան օդային գերակայություն է նվաճել Ուկրաինայի ողջ տարածքում», – ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ վերջին մեկ օրվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերը ոչնչացրել են ութ «Бук М-1» մարտական մեքենա, «С-300» և «Бук М-1» հակաօդային պաշտպանության համակարգեր, երեք ռադիո դիրք՝ П-14 կայաններով, չորս մարտական ինքնաթիռ ցամաքում և մեկը` օդում։