Առաջիկա քառօրյայում խորհրդարանը կընտրի Հայաստանի 5-րդ նախագահին

Առաջիկա քառօրյայում խորհրդարանը կընտրի Հայաստանի 5-րդ նախագահին: Այս պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին, ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել:

ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ութերորդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանի մարտի մեկին գումարվող հերթական քառօրյայի օրակարգում հարցը 15-րդն է, ուստի այն հնարավոր է քննարկվի կամ երեքշաբթի, կամ չորեքշաբթի։

Ամենայն հավանականությամբ, ընդդիմությունը չի մասնակցի նիստին և նախագահն առաջին փուլով չի ընտրվի: