Սպիտակ տունը գնահատել է Պուտինի և Բայդենի հանդիպման հնարավորությունը
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների նախկինում քննարկված հանդիպումն այլևս պլանների մեջ չէ, թեև ԱՄՆ վարչակազմը չի փակում դիվանագիտության դուռը, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այս փուլում դա, իհարկե, պլանների մեջ չէ»,- ասաց նա՝ ի պատասխան գագաթնաժողովի հնարավորության մասին հարցին։
Ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ փետրվարի 24-ին նախատեսված հանդիպումը չեղարկելու մասին։
Նա պնդում է, որ Վաշինգտոնը չի փակի դիվանագիտական շփումները, նույնիսկ եթե Ռուսաստանը սրի իրավիճակը, կա նաև երկու երկրների նախագահների շփման հնարավորություն։։