Հայաստանում կորոնավիրուսից 29 մարդ է մահացել

Հայաստանում փետրվարի 22-ին կատարվել է 4759  թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 946  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1545  հիվանդ, մահվան 29  դեպք է։ Մահացածներից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ տվյալներով, Հայաստանում փետրվարի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 417456 դեպք, որոնցից 395700 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 11780 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8378 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1598 դեպք է գրանցվել, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9976 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2875218 թեստավորում: