ԱՄՆ-ի համար ազատությունը գին ունի, բայց մեզ համար ազատությունն անգին է

Երեկ ԱՄՆ-ը նախագահ Բայդենը հայտարարեց, որ «Ժողովրդավարությունը պաշտպանելը թանկ արժե.  ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած գին վճարել ազատությունը պաշտպանելու համար»:

Անկեղծ ասած՝ ես երբեք չեմ տեսել, որ ԱՄՆ-ն ինչ-որ բան վճարի ազատությունը պաշտպանելու համար, միշտ հակառակն եմ տեսել, թանկ են վճարել այն երկրները, որտեղ ԱՄՆ-ը ներխուժել է ժողովրդավարության քողի տակ պաշտպանելու ազատությունը:

Ասեմ ավելին, ես նաև տեսել եմ, թե ինչպես է Ռուսաստանը պաշտպանում ժողովրդավարությունը Ղրիմում` ճանաչելով դրա իրական դրսևորումը` հանրաքվեն:

Իհարկե, ԱՄՆ-ի համար ազատությունը գին ունի, բայց մեզ համար ազատությունն անգին է։ Թող իմանան բոլորը, մերը՝ Ազատ Անկախ Արցախն է:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից