Իտալացի աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինայի տեսաուղերձը հայ հանդիսատեսին (տեսանյութ)
Փետրվարի 13-ին, ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բացառիկ մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինան: Սիրված տենորը Երևանում սպասվող երաժշտական տոնին ընդառաջ, իր տեսաուղերձն է հղել հայ հանդիսատեսին. «Ողջո՛ւյն Երևան, կտեսնվենք փետրվարի 13-ին իմ համերգին, սիրով կսպասեմ Ձեզ, մինչ հանդիպում»։
Իտալացի տենորը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Նիկոլա Սիմոնի ղեկավարությամբ: Հարվածային գործիքներ՝ Պաոլո Պրիզոն։ Երևանյան մենահամերգի ընթացքում Ալեսանդրո Սաֆինան կկատարի իր՝ բոլոր ժամանակների հանրածանոթ և գեղեցիկ սիրո երգերը:
Համերգի գլխավոր հովանավոր և կազմակերպիչ Sonati Art Made Textile ընկերություն:
Տոմսերը կարող եք ձեռք բերել Ticketon.am կայքից և Արամ Խաչատրյան համաերգասրահի տոմսարկղից: