Իտալացի աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինայի տեսաուղերձը հայ հանդիսատեսին (տեսանյութ)

Փետրվարի 13-ին, ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բացառիկ մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինան: Սիրված տենորը Երևանում սպասվող  երաժշտական  տոնին ընդառաջ, իր տեսաուղերձն է հղել հայ հանդիսատեսին. «Ողջո՛ւյն Երևան, կտեսնվենք փետրվարի 13-ին  իմ համերգին, սիրով կսպասեմ Ձեզ, մինչ հանդիպում»։

Իտալացի տենորը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Նիկոլա Սիմոնի ղեկավարությամբ: Հարվածային գործիքներ՝ Պաոլո Պրիզոն։ Երևանյան մենահամերգի ընթացքում Ալեսանդրո Սաֆինան կկատարի իր՝ բոլոր ժամանակների հանրածանոթ և գեղեցիկ սիրո երգերը:

Համերգի գլխավոր հովանավոր և կազմակերպիչ  Sonati Art Made Textile ընկերություն:

Տոմսերը կարող եք ձեռք բերել Ticketon.am կայքից և Արամ Խաչատրյան համաերգասրահի տոմսարկղից: