Ղազախստանում անկարգությունների ժամանակ զոհվել է 164 մարդ

Ղազախստանում անկարգությունների ժամանակ մինչ օրս 160-ից ավել մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Sputnik-Ղազախստանը:

«Ղազախստանում տեղի ունեցող անկարգությունների ընթացքում զոհվել է 164 հոգի»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Զոհերի առավելագույն թիվը գրանցվել է Ալմաթիում։