Մենք անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք․ Չավուշօղլուն՝ Ղազախստանում տիրող իրավիճակի մասին

Թյուրքական պետությունների կազմակերպությունը կաջակցի Ղազախստանին։ Այս մասին հայտարարել է իր ելույթի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախրար Մևլութ Չավուշօղլուն, որը հեռարձակվել է Twitter-ի իր էջում:

«Վաղը կայանալիք նիստում մենք կծանոթանանք իրավիճակին և անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Նա նշել է, որ Թուրքիայում ուշադիր հետևում են Ղազախստանում տիրող իրավիճակին: