Դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ թեստերի 14-օրյա ժամկետը կարող է փոխվել 7-օրյայի. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունը առաջարկելու է, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոփոխվի 7-օրյայի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մեր կողմից արդեն իսկ հրամանի փոփոխության նախագիծը շրջանառվելու է այսօր: Մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի մեկից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոփոխվի 7-օրյայի», – ասաց նա: