ԵՄ-ը ցանկանում է միացյալ զինված ուժեր ստեղծել

ԵՄ-ը ցանկանում է մինչև 2025 թվականը ստեղծել մոտ 5000 զինվորից բաղկացած համատեղ միջամտության ուժեր, որոնք կարող են տեղակայվել առանց միաձայն համաձայնության՝ «փրկարարական և տարհանման առաքելությունների կամ կայունացման գործողությունների համար թշնամական միջավայրում»։ Այս մասին, Bloomberg-ի տեղեկացմամբ,  նշվում է ԵՄ ներքին փաստաթղթում:

«Մեր ռազմավարական մրցակիցները չպետք է կասկածի տակ դնեն ԵՄ-ի ընդհանուր վճռականությունը՝ արձագանքելու մեր անդամ երկրներից որևէ մեկի դեմ ագրեսիային և չարամիտ գործողություններին», – ասվում է փաստաթղթում։