Այսօր անհետ կորած զինծառայող Արամայիս Ամիրաղյանի ծննդյան օրն է

Նոյեմբերյանի համանքապետարանը գրել է

«Բոլորիս մոտ թարմ են Արցախյան պատերազմի թեժ օրերի հիշողությունները, մեր հերոս զավակների ու եղբայրների սխրանքը: Հայրենիքը պաշտպանելիս ծնվեցին նոր հերոսներ, որոնց անունները ոսկե տառերով փորագրվեցին մեր ժողովրդի պատմության մեջ:

Իսկ այսօր՝ մինչ այժմ անհայտ կորած հերոսների շարքում գտնվող՝ մեր Արամայիս Ամիրաղյանի ծննդյան օրն է՝ 21-ամյակը: Այս պահին մաղթանքը մեկն է՝ դրական լուրը:

Մեկ տարի անց էլ՝ լիահույս ենք, որ դեռ կտեսնենք մեր հերոս զինվորին:

Ընտանիքին հայտնում ենք մեր զորակցությունը և շնորհակալություն հայտնում՝ հայրենիքի նվիրյալ որդի դաստիարակելու համար»: