Գործադիրը 114 մլն դրամ հատկացրեց մարզիկների և մարզիչների սպորտային նպաստները վճարելուն
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 2021 թվականի բյուջեից 114 միլիոն դրամ հատկացնել միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճած մարզիկների և մարզիչների սպորտային նպաստների տրամադրման համար:
ԿԳՄՍՆ նախարարի խոսքով՝ օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, ինչպես նաև ՀՀ հավաքական թիմերի անդամ հանդիսացող մարզիկներին և Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքականի մարզիչներին և բժիշկներին սպորտային նպաստի հատկացումը կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավմանը: