Լիտվան Հայաստանին «Մոդերնա»-ի արտադրության 50 000 դեղաչափ պատվաստանյութ է տրամադրել

Լիտվան Հայաստանին  է փոխանցել «Քովիդ-19»-ի դեմ «Մոդերնա» ընկերության պատվաստանյութի 50 հազար դեղաչափ, որի մասին օրեր առաջ հայտարարել էր Լիտվայի վարչապետը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնել է Լիտվայի առողջապահության նախարարությունը։

Պատվաստանյութի փոխանցման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ի երեկոյան՝ Վիլնյուսի օդանավակայանում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում էր Հայաստան:

Լիտվան մարդասիրական օգնություն է տրամադրել՝ ի պատասխան Հայաստանի խնդրանքի, որը հիմնված է երկկողմ համաձայնության վրա` ԵՄ պատվաստանյութերի փոխանակման մեխանիզմի միջոցով:

Պաշտոնական այցի ընթացքում Լիտվայի և Հայաստանի առողջապահության նախարարները ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։ Սա առաջին դեպքն է, երբ Լիտվան նվիրաբերել է «Մոդերնա»-ի պատվաստանյութ: