Առողջապահության նախարարը սահմանափակում է քաղաքացիների իրավունքները` ակնհայտ խտրականությամբ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է փաստաբան Աննա Ծառուկյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք առողջապահության նախարարի հրամանի մասին, որի համաձայն` ս.թ. հոկտեմբերի 1-ից ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72–ժամյա վաղեմության փաստաթուղթ։ Փաստաբանն ասաց, որ այդ որոշումն իրավաչափ չէ, և փաստաբանները վիճարկել են առողջապահության նախարարի հրամանը վարչական դատարանում` խնդրելով կասեցնել հրամանի գործողությունը։

Խոսեցինք որոշման խտրական դրսևորումների մասին․ ինչու է պատվաստումը ՀՀ և օտար քաղաքացիների համար հավասարաչափ անվճար, իսկ ՊՇՌ թեստը Հայաստանի քաղաքացիների համար ևս վճարովի է, այն դեպքում, երբ նախարարը պարբերաբար հայտարարում է, թե իր որոշման հիմքում հանրային առողջության մտահոգությունն է։ Հետևաբար նաև այդ մտահոգությամբ պետք է քաղաքացիների թեստավորումը ևս անվճար լինի։

Մանրամասները՝ տեսանյութում