«Հայաստան» դաշինքի պատգամավորները այս պահին ոստիկանության Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ բաժանմունքներում են՝ պաշտպանելու բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շահերը. Լիլիթ Գալստյան
«Նիկոլին ծառայող ՀՀ ոստիկանությունը, բռնի ուժ գործադրելով, բերման է ենթարկել Շ․ Ազնավուր հրապարակում սեպտեմբերի 21-ի գունագեղ միջոցառման դեմ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող ՀՀ քաղաքացիների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ այս պահին գտնվում են ոստիկանության Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ բաժանմունքներում։
Հայաստան դաշինքի պատգամավորներն այս պահին ոստիկանության բաժանմունքներում են՝ պաշտպանելու բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շահերը։
Ըստ տեղեկությունների՝ կա նաև մարմնական վնասվածք ստացած ՀՀ քաղաքացի։
Թուրքը մեր դրոշն է ջնջում, Նիկոլն ու կամակատարները ներքին թշնամի են որսում։
Այսպիսին է բռնատիրության իրական դեմքը»,- գրել է Գալստյանը:
Հիշեցնենք, որ Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա էր տեղի ունենում` սեպտեմբերի 21-ին Անկախության տոնին նվիրված տոնակատարությունը չեղարկելու պահանջով:
Ակցիայի մասնակիցները հավաքվել էին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, որտեղից երթով շարժվելուէին Հանրապետության հրապարակ։
Ավելի ուշ Իրավիճակը լարվել է, սկսվել է քաշքշուկ, ինչից հետո ոստիկանները պատ են կազմել և սկսել բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին`թույլ չտալով նրանց շարժվել հրապարակ։