«Հայաստան» դաշինքի պատգամավորները այս պահին ոստիկանության Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ բաժանմունքներում են՝ պաշտպանելու բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շահերը. Լիլիթ Գալստյան

«Նիկոլին ծառայող ՀՀ ոստիկանությունը, բռնի ուժ գործադրելով, բերման է  ենթարկել Շ․ Ազնավուր հրապարակում սեպտեմբերի 21-ի գունագեղ միջոցառման դեմ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող ՀՀ քաղաքացիների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ այս պահին գտնվում են ոստիկանության Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ բաժանմունքներում։

Հայաստան դաշինքի պատգամավորներն այս պահին ոստիկանության բաժանմունքներում են՝ պաշտպանելու բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շահերը։

Ըստ տեղեկությունների՝ կա նաև մարմնական վնասվածք ստացած ՀՀ քաղաքացի։

Թուրքը մեր դրոշն է ջնջում,  Նիկոլն ու կամակատարները ներքին թշնամի են որսում։

Այսպիսին է բռնատիրության իրական դեմքը»,- գրել է Գալստյանը:

Հիշեցնենք, որ Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա էր տեղի ունենում` սեպտեմբերի 21-ին Անկախության տոնին նվիրված տոնակատարությունը չեղարկելու պահանջով:

Ակցիայի մասնակիցները հավաքվել էին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, որտեղից երթով շարժվելուէին Հանրապետության հրապարակ։

Ավելի ուշ Իրավիճակը լարվել է, սկսվել է քաշքշուկ, ինչից հետո ոստիկանները պատ են կազմել և սկսել բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին`թույլ չտալով նրանց շարժվել հրապարակ։