Բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ` սեպտեմբերի 21-ի համերգը չեղարկելու պահանջով. ուղիղ

Կառավարության շենքի  մոտ այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում` սեպտեմբերի 21-ին, անկախության տոնի առթիվ համերգը չեղարկելու պահանջով:

Նշենք, որ ակցիային մասնակցում են զոհվածների հարազատներ, հասարակական-քաղաքական գործիչներ և պատգամավորներ:

Հանրապետության հրապարակում տեղի է ունենում սեպտեմբերի 21-ի համերգի փորձ:

Նույն պահանջով այսօր ակցիա տեղի ունեցավ Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում, որտեղից ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին: