«Ինչպե՞ս կարող ես պայքարել Ցեղասպանության դեմ ՝ առանց պայքարելու ժխտողականության դեմ». Վալերի Բուայեն այցելել է Ծիծեռնակաբերդ
Մարսելի փոխքաղաքապետ, Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Վալերի Բուայեն այցելել է Ծիծեռնակաբերդ: Այս մասին տեղեկանում ենք քաղաքական գործչի ֆեյսբուքյան էջից:
«Այժմ Հայաստանում եմ` Ծիծեռնակաբերդում, Գայ Թեյսիեր, Ֆրանսուա Պուպոնիի, Մարգարիտա Դեպրեզ-Աուդեբորտի, Խավիեր Բրետոնի և Ժան Պիեր Կուբերտաֆոնի հետ:
Մեկնելուց առաջ ես խնդրել եմ Սենատի խոսնակ Ժերար Լարչերին ստեղծել Հայոց ցեղասպանության պատժի վերաբերյալ աշխատանքային խումբ:»:
Բուայեն նշել է, որ այսօր մենք պետք է ամբողջովին վերանայենք ժխտողականությունը, որը ոչ այլ ինչ է, քան Ցեղասպանության հանցագործության գործիք:
«Ինչպե՞ս կարող ես պայքարել Ցեղասպանության դեմ ՝ առանց պայքարելու ժխտողականության դեմ»,-գրել է Բուայեն: